Գերդաստաններ

Կոնյակի գործարանի կոնյակագույն շենքը կամ ինչպես ճարտարապետը քանդեց պատերը․ «Գերդաստաններ»

Երեւանի կոնյակի գործարանի շենքը պետք է ունենա հայկական կոնյակի գույնը, որոշել ու նախագծել էր անվանի ճարտարապետ Հովհաննես Մարգարյանը։

Երբ սկսել էին շենքի պատերը շարել՝ ճարտարապետը քաղաքում չէր։ Վերադառնալուց հետո տեսնում է, որ շենքի պատերը շախմատաձեւ՝ բաց եւ մուգ գույնի քարերով են շարում։

Մարգարյանը վերցնում է լինգը՝ լոմը ու սկսում քանդել։ Ճարտարապետը հասնում է իր նպատակին։ Այսօր Հաղթանակի կամրջի դիմաց վեր բարձրացող «Արարատ» կոնյակի գործարանի շենքն ունի հայկական կոնյակի գույնը։

Երեւանի առանձնահատուկ ճարտարապետական կառույցներից են նաեւ Մանկական աշխարհ հանրախանութի, Գրապալատի ինքնատիպ շենքերը։

Հետաքրքիր պատմություն կա նաեւ Հանրային ռադիոյի շենքի՝ Ռադիոտան շինարարության մասին։

Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի թոռը՝ ճարտարապետ Աննա Ռեմի Մարգարյանը այս հաղորդման մեջ հետաքրքիր մանրամասներ կպատմի իր պապի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button