Դպրություն

Կլիցենզավորվեն նաև մասնավոր մանկապարտեզները․ «Դպրություն»

Շուտով չորս տարեկանից սկսած երեխաները նախակրթարաններում կսովորեն մեդիա եւ թվային գրագիտություն։ Թվային դարաշրջանը այսպիսով կմտնի նաեւ մանկապարտեզներ։ Սա սահմանված է նախադպրոցական կրթության նոր չափորոշիչներով։

Սահմանվում է նաեւ լիցենզավորել երեխայի կրթության, խնամքի եւ զարգացման հարցերով զբաղվող մասնավոր կրթօջախները։

Ժամանակակից աշխարհում զարգացումները շատ արագ են կատարվում եւ 2011-ին ընդունված չափորոշիչներն արդեն տասը տարի հետո չեն բավարարում ներկա պահանջները, կարծում են չափորոշիչների հեղինակները։

Դրանց ստեղծման համար կրթության նախարարությունը՝ ԿԳՄՍՆ, ներգրավել է ինչպես Մայր բուհի եւ մանկավարժական համալսարանի, այնպես էլ մարզային բուհերի մասնագետներին։

Պետությունը նաեւ ֆինանսավորելու է նախակրթարաններում ընդգրկված որոշակի խմբի երեխաների կրթությունը՝ այսպիսով թեթեւացնելով համայնքների ֆինանսական բեռը։

Ի՞նչ է սահմանում «Նախադպրոցական կրթության մասին» նոր օրենքը, ինչ չափորոշչիներ են հաստատվել եւ ինչպե՞ս են մանկավարժները սկսելու հարմարվել այսօրվա երեխայի պահանջներին. հարցերի պատասխանը լսեք հաղորդման մեջ։

Զրույց ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանի և Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Մարիաննա Ամիրաղյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button