Հրամանը՝ ապրել

Կանայք կռվի թիկունքում․ «Հրամանը՝ ապրել»

Սրբուհին, Վանուհին, Շողերն ու Վարսենիկը սեպտեմբերի 27-ին իրենց ամենօրյա գործի մեջ իմացան պատերազմի լուրը:

Անմիջապես որոշեցին օգնել` ինչով կարող էին։ Սնունդ էին հավաքում, հագուստ տեսակավորում, դեղորայք հայթայթում. ինչպես ասում են՝ ռազմաճակատի համար։

Մի օր, սակայն, երբ Վանուհին իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ տղաների համար գլխարկներ գործելու նպատակով թելեր են անհրաժեշտ, այնպիսի արձագանք եղավ, որ ընկերուհին՝ Սրբուհին, հինգ թելի փոխարեն գնեց տասնյակներ:

Չորս աղջիկներին համախմբեց ընկերությունը, որը վերածվեց իսկական աջակցության արշավի։ Պատերազմի սկզբից մինչև օրս նրանք շարունակում են օգնել՝ հավատալով, որ մենք մի ազգ ենք, մի պետություն, որտեղ չի կարող լինել գավառական հայրենասիրություն։

Ցուցադրել ավելի
Back to top button