Սփյուռքի ձայնը

Ադրբեջանին չհաջողվեց լռեցնել «Բեռլինալեի» ձայնը․ «Սփյուռքի ձայնը»

Հակառակ ադրբեջանական բողոքներին ու մեղադրանքներին՝ Բեռլինի միջազգային «Բեռլինալե» կինոփառատոնը պաշտպանեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված «Սեւ այգի Արցախ» ֆիլմի ցուցադրությունը փառատոնի շրջանակներում։

Ֆիլմը բեմադրել են պաղեստինցի Այրին Անաստասին և իրանցի Ռենե Գաբրին: Ֆիլմի հեղինակներն անդրադարձել են տասնամյակներ ընթացող հակամարտությանը և Բախի հնչունների տակ պատմել իրենց պատմությունը։

Ֆիլմը համացանցում հիմնականում ադրբեջանցիների և թուրքերի հակազդեցությանն է արժանացել, մեղադրել են հատկապես հեղինակների այն մոտեցումը, որ 1990-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազատագրման և ինքնորոշման պայքար էր, իսկ վերջին պատերազմը Ադրբեջանի բռնապետի ներխուժում:

Փառատոնի ղեկավարությունը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու պնդումները և պաշտոնական հայտարարություն տարածել անդրանիկ ցուցադրության մասին:

Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ հասկանում են ֆիլմի՝ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության բարդ խնդիրների ներկայացման և ցավալի հիշողությունների շուրջ քննադատությունները, սակայն ֆիլմարվեստի ձայնը լռեցնելն անհնար է:

Ցուցադրել ավելի
Back to top button