

Հայստանում ոչնչից չի խուսափել և չի փախել, իսկ Եվրոպայում ոչինչ չի փնտրել և չի խնդրել: Հույս ունի, որ շուտով կկարողանա վերադառնալ և ապրել հայրենի հողում: Բրյուսելում բնակվող թարգմանիչ, հեղինակ-կատարող Արեգ Նազարյանը տիրապետում է հինգ լեզվի, աշխատում է Բրյուսելի ռեգիոնալ զբաղվածության ծառայությունում որպես խորհրդատու:
Նա իրեն համարում է բնույթով ինտրավերտ և ամեն անգամ ելույթ ունենալն իր համար կարծես փոքրիկ սխրանք լինի: Հեղինակած երգերում արտացոլվում է մեր իրական կյանքը, հեղինակի հույզերն ու ապրումները: