Արմատներ

Հայ ավանդական երաժշտական մշակույթի նվիրյալը՝ Պետրոս Ալահայդոյան․ «Արմատներ»

Երաժշտագետ, բանահավաք, ազգային ավանդական երաժշտության բացառիկ նվիրյալ, Բարսեղ Կանաչյանի աշակերտ Պետրոս Ալահայդոյանը ծնվել է Լիբանանում, երաժշտագետի մասնագիտություն ստացել Բելգիայում, այժմ ապրում է Լոս Անջելեսում:

Կյանքի ընթացքում 2 անգամ է եղել Հայաստանում, բայց իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ավանդական երաժշտական մշակույթին, թողնելով ընտանեկան գործը, դեղագետի մասնագիտությունը, շրջել է եվրոպայի հայկական ծերանոցներում, ավանդական երգեցիկ մշակույթի կրողներ փնտրել Լիբանանում և Միացյալ նահանգներում։

Ձայնագրել 100-ավոր նմուշներ և իր վերջո այդ ողջ ժառանգությունն ուղարկել է Հայաստան՝ ի պահ տալու Գիտությունների Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի մասնագետներին։

Back to top button