Մասնագիտություն

Մարդիկ, որոնք «ստիպում» են նաև իրենց աչքերով նայել կյանքին․ «Մասնագիտություն»

Ամեն անգամ գեղեցիկ ֆիլմ կամ հաղորդում դիտելիս մեծ ուշադրություն դարձրեք, թե ով է օպերատորը: Ի վերջո, հենց նրա աչքերով եք տեսնում դուք այդ պատմությունը։ Այո, հաճախ նրանց չեն ճանաչում, բայց առանց իրենց չի ստեղծվում որևէ ֆիլմ կամ հեռուստատեսային նախագիծ: Նրանց աչքն ունակ է ներթափանցելու երևույթների, մարդկային հոգու, բնավորության, տաղանդի, անհատականության խորքը:

Նրանց գեղարվեստական ճաշակի ու ստեղծագործական հմտությունների, կադրի էսթետիկ գեղեցկության, հնարամիտ հնարքների, աշխարհը մեկ ուրիշ դիտանկյունից տեսնելու ու արժևորելու ունակության, լույսի ու ստվերի, տարածության ու ծավալի ճիշտ համադրման, պահի կարևորության գիտակցման, արագ կողմնորոշվելու ու տեսախցիկից իրական կյանքը տեսնելու կարողության շնորհիվ են ստեղծվում մնայուն կադրեր ու փայլուն աշխատանքներ, որը մեզ ստիպում է հիանալ, հուզվել, տխրել կամ ուրախանալ և, որ ամենակարևորն է՝ մտածել:

Օպերատորական արվեստի գաղտնիքներին տիրապետում են ընտրյալները: Հենց նման օպերատորներն են կինոաշխարհին պարգևում մեծ ու արժեքավոր գործեր՝ դառնալով ֆիլմերի և հեռուստանախագծերի ստեղծման առանցքային դեմքերից մեկը։ Ու պատահական չէ, որ ռեժիսորները միշտ նախընտրում են համագործակցել նույն օպերատորի հետ:

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր, օպերատոր Արմեն Խաչատրյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button