Սպասում

Ամուսինս հրամանատար Արման Ղուլյանն է. Արմինե. «Սպասում»

Սեպտեմբերի 29-ին Արմինեն տղայի ընկերոջ զանգից է միայն իմացել, որ ամուսինն Արցախում է ու այդ օրվանից ի վեր՝ տագնապի ու անորոշության մեջ անցկացրել է 22 օր:

Տնտեսագետ Արմինե Չիլինգարյանն ընտանիքի հետ սահմանամերձ Ճամբարակում էր ապրում, մտքով էլ չէր անցկացնում, որ ամուսնուն՝ հրամանատար Արման Ղուլյանին Քարվաճառ կուղարկեն։

Հիշում է, որ լուր չունենալու պատճառով անդադար զոհվածների ցուցակում էր փնտրում ամուսնու անունը, իսկ երբ իրենց տուն սկսեցին անդադար գալ Ղուլյանի ընկերներն ու բարեկամները, սկսեցին տարօրինակ հարցեր տալ, ավելի շատ սկսեց կասկածել, որ նա ողջ է։

Միայն հրամանատարի զանգից հետո, մի քիչ սիրտը թեթևացավ, ավելի հանգիստացավ, երբ ամուսինը հետ եկավ, սակայն երկու օր էլ չէր անցել, կրկին հավաքեց իրերը։

«Երբ 18 տարեկան երեխան զոհվում է սահմանին, ես կարող եմ և՛ կռվել, և՛ հաղթել, և՛, եթե պետք է, զոհվել՚»,-գնալուց առաջ ասաց։

Արման Ղուլյանին զինակիցները լեգենդար հրամանատար են համարում, իսկ ընտանիքում նա պարզապես սիրող ամուսին ու հայր է, որը կռվեց հանուն հայրենիքի ու տուն վերադարձավ՝ շարունակելու ծառայել երկրին։

Ցուցադրել ավելի
Back to top button