Վերնատուն

Կարո՞ղ է Արցախը ճանաչվել կինոյով. «Վերնատուն»

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմը դարձավ անկախության առաջին ֆիլմը, որն Հայաստանից ներկայացվեց Կաննի միջազգային փառատոնին։

Ֆիլմի «հերոսը» Արցախն է։ «Արցախն ինձ դարձրեց լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր։ Մենք հավատում էինք՝ մանկական հավատով, որ եթե շատ ուզենանք, այս պատմությունից հաղթող դուրս կգանք։ Ֆիլմը քաղաքական հարց չի լուծում, այն հույսի ու հավատի մասին է», – ասում է Նորա Մարտիրոսյանը։

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի հետ զրուցել ենք Արցախը համաշխարհային էկրանին ներկայացնող «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ ֆիլմի, կին ռեժիսոր լինելու դժվարությունների, կինոյի և քաղաքականության, ստեղծագործական անկախության, ռեժիսորի հաջողված ֆիլմերի, կինոարվեստի դերի և այլ հարցերի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button