Խճանկար

Ինչպես էին թուրքերը փնտրում Սողոմոն Թեհլիրյանին․ «Խճանկար»

Մեծ եղեռնի ոճրագործներից Թալեաթ փաշային սպանելուց և Բեռլինի դատարանից կողմից արդարացվելուց հետո Սողոմոն Թեհլիրյանին սկսում են փնտրել թուրքական իշխանությունները։

Բելգրադի Դալմատինսկա փողոցի 101 տանն էր ապրում Թեհլիրյան ընտանիքը, բայց այլ անունով։ Սողոմոնն այստեղ բնակվում էր Սարո Մելիքյան անուն-ազգանունով։

Թուրքիայի նախագահ Իսմեթ Ինոնյուի Սերբիա այցի ժամանակ Անկարան փորձում է գտնել Սողոմոն Թեհլիրյանին։

Հարավսլավական իշխանությունները Բելգրադի ոստիկանապետին հանձնարարում են գտնել հայ վրիժառուին։

Ոստիկանապետն օգնության համար դիմում է իր հայ մտերիմներից մեկին, որի հետ սիրում էր որսորդության գնալ՝ Սարո Մելիքյանին։

Սարոն ասում է, որ կպատասխանի հարցին, երբ հյուրընկալվի իր տանը։ Հաջորդ օրը ոստիկանապետը այցելում է Սարո Մելիքյանի տուն։

Շենքի 3-րդ հարկում Սողոմոն Թեհլիրյանի բնակարնն էր

Վերջինը նրան պատմում է հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնում իր ընտանիքին ու հայությանը պատուհասած ողբերգության մասին, իսկ վերջում խոստովանում, որ Սողոմոն Թեհլիրյանն ինքն է։ Այս պատմության մանրամասները կարող եք լսել հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button