ԿարևորՀասարակություն

Թուրքականի փոխարեն՝ հայկական լաքեր․ «ՆԵ»

ՀՀ կառավարության «Ընտրի՛րհայկականը» շարքի հերթական տեսանյութը եղունգի լաքերի արտադրությամբ զբաղվող «ՆԵ» ապրանքանքանիշի մասին է։

Եղունգի լաքերի ավելի քան 400 երանգ, խնամքի պարագաներ՝ ցանկացած տրամադրության, ոճի ու բնավորության համար։

«ՆԵ» հայկական ապրանքանիշը շուկայում է դեռ 2000 թթ-ից, որպես մասնագիտացված խանութ-սրահների ցանց տվյալ ոլորտում։

«2012 թ-ին հարց առաջացավ՝ թե ինչու շուկան պետք է ողողված լինի միայն թուրքական լաքերով և հայկականը չունենանք։ Որոշեցինք, որ մենք պետք է լինենք առաջին հիմնադրողը»,- ասում է «ՆԵ» ընկերության մարքեթինգի ղեկավար Օլիմպիա Մկրտչյանը։

Ըստ նրա բանակցությունների արդյունքում 2016-ին ընկերությունը կարողացել է ձեռք բերել 0-ական հումք Լյուքսեմբուրգից և Ֆրանսիայից։

«Նե» ընկերության ապրանքները սերտիֆիկացված են թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում։

2019 թվականից հայկական արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Իրան և Լիբանան։

«Աշխատասիրության և երբեք չհանձնվելու շնորհիվ մեր «հեքիաթ»-ն այսօր իրականություն է դարձել»,- ասում է Օլիմպիա Մկրտչյանը։

Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։

Ցուցադրել ավելի
Back to top button