Դպրություն

Ի՞նչ են պատմում քարտեզները․ «Դպրություն»

Քարտեզները համարվում են գիտականորեն օբյեկտիվ գործիքներ, որոնք օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Այնուամենայնիվ, քարտեզները սուբյեկտիվ գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին:

Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, դրանց տվյալները կարևոր են քարտեզագրի գործի համար և ցույց չեն տալիս գործին կամ բնույթին չվերաբերվող մանրամասներ:

Այսօրվա աշխարհագրության դասագրքերից կարծես դուրս է մղվել: Իսկ քարտեզը ամենակարևոր փաստաթուղթն է:

Աշխարհացույց քարտեզ է 13-14 դար

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անահիտ Մխիթարյան․ Դասագրքերում քարտեզները հավուր պատշաճի չեն ներկայացվում: Գուցե արվում է երեխաներին ավելի հասանելի լինելու համար, սակայն սա գիտություն է, որը պետք է ուսումնասիրել հենց դպրոցահասակ տարիքից: Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատվո Դոկտոր, աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյան․ Մինչև 1990 թվականը մեզ թվում էր, թե աշխարհի հնագույն քարտեզը դա համատարած աշխարհացույցն է՝ տպագրված Ամստերդամում, 1695 թվականին: Մատենադարանի աշխարհացույցը, պատրաստված 13-14- րդ դարերում, հնագույն քարտեզն է: Մենք չենք ունեցել պետականություն 5-600 տարիներ, բայց այդ ընթացքում պատրաստվել են քարտեզներ Մխիթարյանների մոտ, որոնք մրցում են եվրոպական քարտեզների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button