Հայկական հարց

Ավանտյուրի՞ստ էին Փետրվարյան ապստամբության մասնակիցները․ «Հայկական հարց»

Բոլշևիկները Կարմիր բանակի օգնությամբ ճնշեցին 1921 թվականի փետրվարյան ապստամբությունը: Ապստամբական ուժերը չկարողացան համալրել իրենց շարքերը՝ մասնավորապես զորահավաք անցկացնելով: Բացի այդ՝ մեծամասնականների կողմից վերահսկվող շրջանները վախեցան ապստամբել:

Այդ օրերին Հովհ. Թումանյանը անձնական շփումների շնորհիվ հրաժարվեց իր նախնական կարծիքից, որի համաձայն՝ ապստամբներն ավանտյուրիստ էին:

Նա շուտով փաստեց, որ Փետրվարյան ապստամբությունը համաժողովրդական շարժման հետևանք էր: Այն, սակայն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պարտություն կրեց:

Թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը: «Փետրվարյան ապստամբությունը»՝ մաս 4-րդ:

Back to top button