ԿարևորՀասարակություն

Նոր բանաձևը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կողմից ներկայացված նոր բանաձևը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր 200+ հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Այս բանաձևում, որը ներկայացրել են Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեյվիդ Գ. Վալադաոն և Ֆրենկ Փալոնը, տվյալներ են բերվում այն մասին, որ Ադրբեջանի ռազմական ուժերը վատ են վարվել հայ ռազմագերիների հետ և ենթարկվել են «ֆիզիկական բռնության և նվաստացման»: Նշվում է, որ եղել են նաև գլխատումներ, մահապատիժներ և մարդկային աճյունների պղծում:

Փաստաթղթում հատուկ ընդգծվում է «մտահոգությունն այն մասին, որ մասնավորապես կին կալանավորները կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների և այլ բռնությունների», և խնդրանք կա Պետդեպարտամենտին «բոլոր մակարդակներով համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում `պազաբանելու նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային օրենքի համաձայն բոլոր ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին անհապաղ ազատ արձակելու պարտավորություններին հավատարիմ մնալու մասին կարևորությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button