ԿարևորՀասարակություն

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ. ՀՀ ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 4-ին և 5-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ՊՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Ցուցադրել ավելի
Back to top button