ԿարևորՀասարակություն

Լևոն Արոնյանին հանձնվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը հանձնեց հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից։

Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր դեռևս 2020 թվականին, սակայն Covid-ով պայմանավորված պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button