Վերնատուն

Ինչպե՞ս թանգարանները վերածել համայնքներ զարգացնող կարևոր կենտրոնների․ «Վերնատուն»

Հաղորդման դիտակետում արվեստի և մշակութային հաստատություններն են․ զարգացման ի՞նչ հեռանկարներ ու հնարավորություններ ունեն թանգարաններն ու արվեստի կրթության հաստատությունները՝ հատկապես մայրաքաղաքից դուրս։

Զրուցում ենք Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ Վահագն Ղուկասյանի հետ։ «Մենք չենք ուզում, որ բոլորը նկարիչներ դառնան, ուզում ենք, որ յուրաքանչյուր ուսանող հասկանա, թե ի՞նչ է մշակույթը և ո՞վ է ինքը»։

Ինչպե՞ս կարելի է կիրառելի դարձնել այլ երկրների՝ մասնավորապես Ճապոնիայի թանգարանային փորձը․ «Ճապոնական թանգարանները մշակույթ տարածող և կրթող ինստիտուցիաներ են, որտեղ ամեն ինչ կարելի է։

Թանգարաններն այնտեղ ժամանցի կենտրոններ են և խաղի տարածք․ յուրաքանչյուրը կարող է ձեռք տալ ցուցանմուշներին, խաղալ, հասկանալ, կոտրված սափորներ հավաքել, ուրախանալ, վազվզել։ Թանգարանները նրանց համար կարևոր դպրոցներ են»։

Ցուցադրել ավելի
Back to top button