Սփյուռքի ձայնը

Բնակարան, աշխատանք, տեղեկատվություն. բոլորը` մեկ հարթակում․ «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձները Հայաստանում հիմնականում բախվում են հատկապես բնակարան գտնելու, պետական և ոչ պետական հաստատությունների մասին տեղեկատվության, եւ աշխատանք փնտրելու խնդիրների հետ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը որոշեց ստեղծել մեկ ընդհանուր հարթակ, սփյուռքահայերին հայրենիքում հաստատվելիս հարմար գործիք տրամադրելու մտադրությամբ։

Հայտարարված Gov Tech ծրագրի հաղթողները հայտնի են: Ծրագիր նպատակը հայրենադարձության խթանումն է, ասում է Սփյուռքի գործերի գլխավոր գրասենյակի փորձագետ, ծրագրի ղեկավար Աքասիա Փոլադյանը: Նա ևս հայրենադարձ է, Հայաստան է եկել նախորդ տարի՝ Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո: «Մրցույթը հայտարարելու ժամանակ ուզում էինք այնպիսի լուծումներ գտնել, որոնք կխրախուսեին սփյուռքահայերին վերադառնալ Հայաստան, իսկ արդեն Հայստանում ապրող հայրենադարձներին կօգնեին արագ լուծել ամենօրյա խնդիրները»,- նշում է Աքասի Փոլադյանը:

Հայրենադարձությանը խթանող լավագույն 4 ստարտափներն անցել են վերջին փուլ: Մի քանի ամիս նախագծերի հեղինակներն անցել են նաև դասընթացներ և վարպետաց դասեր՝ կատարելագործելու համար իրենց աշխատանքներն ու գիտելիքները, ավելացնում է Աքասիա Փոլադյանը:

«Ներկայացված երկու ստարտափները հատկապես բնակարանային խնդիրներին էին վերաբերում, երրորդը՝ սոցիալական և կրթական հարցերին: Իսկ ահա վերջինը, որը նաև հաղթող ճանաչվեց, ամբողջացրել էր իր մեջ բոլոր ոլորտները: Այն ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցներով լուծումներ է առաջարկում հայրենադարձներին: Խոսքը Armenien connect ստարտափի մասին է»,- ասում նախագծի ղեկավարը։

Teach Surfing կազմակերպության համահիմնադիր և Armenien connect ստարտափի համահեղինակ Միգանուշ Մագարյանը ապրում է Գերմանիայում, իսկ ծնողներն արդեն հաստատվել են Հայաստանում։ Նշում է, որ որևէ երկիր, այդ թվում Հայաստան տեղափոխվելու համար անհրաժեշտ է կապեր ունենալը, իսկ Armenien connect նախագիծը լայն հորիզոններ կբացի այն մարդկանց համար, որոնք որևէ ժամանակ կորոշեն Հայաստանում ապրել:

«Աշխատանք, բնակարան և այլն. կարող ենք ասել, որ սրանք են հետաքրքրում հայրենադարձվողներին, բայց սեփական փորձից ելնելով նշեմ, որ ամենակարևորը՝ կապեր ունենալն ու ինֆորմացիային տիրապետելն է: Ես արդեն հանգիստ կարող եմ Հայաստան տեղափոխվել, քանի որ Armenien connect-ը ինձ հնարավորություն կտա շատ ինֆորմացիա ունենալ այս կամ այն ոլորտի մասին»,- ասում է Միգանուշը:

Մարիամն ու Միգանուշը վստահ են, որ այս ծրագիրը գործարկելուց հետո շատ հարցեր կլուծվեն, վստահ են թե իրենց աշխատանքի, թե հետագա արդյունավետության համար: Մի բան միայն դեռևս անհայտ է. Երբ կսկսեն աշխատանքները, երբ կավարտեն և ինչպես է իրականացվելու համապատասխան ֆինանսավորումը:

Back to top button