Համասփյուռք

Բաց և փակ համայնքների զուգահեռները Քուվեյթի հայոց թեմի օրինակով․ «Համասփյուռք»

Քուվեյթի հայկական համայնքը Պարսից Ծոցի երկրների շարքում ամենահնաբնակներից է։ Այստեղ է գտնվում տարածաշրջանի միակ ամենօրյա հայկական դպրոցը։ Նման պայմաններում համայնքի թիվը պարբերաբար նվազում է։ Առաջ է գալիս համայնքի ներուժը պահպանելու հարց։ Այն փորձում են լուծել այլ համայնքներից դեպի Քուվեյթ տեղաշարժերի կազմակերպման միջոցով։

Քուվեյթի հայոց թեմը երկրար տարիներ եղել է Ծոցի երկրների հայկական համայնքների կենտրոնը։ Այսօր նրանից անջատվել են որոշ հայկական համայնքներ՝ ձևավորելով առանձին թեմ։

Քուվեյթի թեմի սահմանների մեջ են ընդգրկված Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի հայկական համայնքները։ Այդուհանդերձ հին խնդիրներին ավելացել են նորերը։ Հարցեր, որոնց լուծումը կարող է վճռորոշ դեր ունենալ համայնքի հետագա ճակատագրի վրա։ Ի՞նչ անցյալ է ունեցել թեմը։ Ինչպիսի՞ զարգացումներ են արձանագրվում այսօր։ Ի՞նչ մարտահրավերներ են հաղթահարվում։

«Բաց և փակ համայնքների զուգահեռները Քուվեյթի հայոց թեմի օրինակով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Քուվեյթի, Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, հոգեշնորհ տեր Պետրոս Մանվելյանի հետ։

Back to top button