ԿարևորՔաղաքական

Այս պահին որևէ հարցի շուրջ համաձայնություն չունենք. ԼՀԿ առաջնորդը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չեն բերել:

«Բանակցություններ վարել ենք, և ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ: Մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին նաև գումարվել է ԳՇ խնդիրը»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

Կշարունակվեն բանակցությունները վարչապետի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո, երբ պարզ կդառնա, թե ինչպիսին է ԲՀԿ-ի դիրքորոշումը: Մարությանը նշել է, որ միայն «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը բավարար չէ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: 

Back to top button