Հայագիտակ

Խորանաշատի գերի Ավետարանը «ազատագրվեց» Թիֆլիսում․ «Հայագիտակ»

1236 թ․-ին մոնղոլները գողացան Խորանաշատի ավետարանը, իսկ Վանական վարդապետին եւ Կիրակոս Գանձակեցուն գերի տարան։

Կիրակոսը փախավ գերությունից, իսկ Վանական վարդապետին, մեծ փրկագին վճարելով, ազատեցին Գագ բերդի իշխանները։ Վանականը 1239 թվականին Խորանաշատի ավետարանը գտավ Թիֆլիսում եւ մեծ գումարով գնեց այն։

Հսյոց Արևելից կողմանց Ուտիք աշխարհում եղել են բազմաթիվ գրչության կենտրոններ, որոնք գործել են Գետիկավանքում, Հաղարծինում, Դեղձնուտում, Խորանաշատում և այլուր։ Ու այդ ձեռագրերի մասին բազմաթիվ պատմություններ
կան։

Ուտիքի ոչ հոգեւոր հիշարժան ձեռագրերից 1184 թվականի Մխիթար Գոշի «Դատաստանագիրքն» է։ Գոշն այն հատուկ ընծայականով նվիրել է Հաթերքի Վախթանգ իշխանին եւ նրա տիկնոջը՝ Արզուխաթունին։ Այս ձեռագիրն այսօր պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանում։

Բանանց գյուղից էլ մեզ է հասել 7-րդ դարի ավետարանը, որն այսօր անվանում ենք Վեհամոր ավետարան։ Այս ձեռագիրն էլ իր հատուկ դերն ունի նորօրյա հայոց պետականության համար։

Այս ավետարանի վրա են պաշտոնամուտի արարողության ժամանակ երդվում Հայաստանի նախագահները։ Ուտիքի գրչության կենտրոնների եւ ձեռագրերի մասին հետաքրքիր մանրամասները լսեք հաղորդման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button