ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանում ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը. Պետդեպ

Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանում շարունակվող քաղաքական գործընթացներին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը լարող կամ բռնի գործողություններից: Մենք հորդորում ենք հայաստանյան գործիչներին խաղաղ ճանապարհով լուծել իրենց տարաձայնությունները և հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական գործընթացները», — հավելել է նա:

«Միացյալ Նահանգները կայուն աջակցություն են ցուցաբերել Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը », — ասել է Փրայսը:

Back to top button