Ռետրո ակումբ

Հարավային պատմություններ․ «Ռետրո ակումբ»

Մինաս Ժերայս․ սա Բրազիլիայի ամենահսկա նահանգներից մեկն է՝ հարուստ բնությամբ ու բազմազան բնական պաշարներով։

Նահանգի մայրաքաղաքը Բելո Հորիզոնչին է, որը մի շարք առանձնահատկություններից բացի՝ հայտնի է իր երաժշտական հարուստ կենսագրությամբ։

Եվ ահա 1970-ականների մթնոլորտում՝ պրոգրեսիվ ռոքի, ռոքնռոլի, ջազի, քաունթրիի և բոսանովայի խառը տրամադրությունների մեջ հիշատակվում է Clube da Esquina անունը։

Այս նահանգում ձևավորված երաժշտական մի խումբ, որն իր կատարումներում միաձուլել էր վերոնշյալ տարբեր ոճերն ու ուղղությունները։

Nos dias de Hoje. Սա բրազիլական մեկ այլ հայտնի երգչի՝ Իվան Լինսի 1978 թ․-ին թողարկված ալբոմի անվանումն է։ Նա մեկն է այն արտիստներից, ում անունն ու որոշ ձայնագրություններ մեծ հաջողություն ունեցան նաև միջազգային ասպարեզում։

Ցուցադրել ավելի
Back to top button