Գերդաստաններ

Խորենացուց մինչև Շորշոր կամ քանդակագործ Վարդանյանները․ «Գերդաստաններ»

Տասներեք տարի առաջ Երեւանի Աբովյան- Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում գործող սրճարանի դիմաց տեղադրվեց «Շորն ու Շորշորը» արձանը։ Քանդակագործ Արմենակ Վարդանյանի այս աշխատանքը սիրվեց երեւանցիների կողմից եւ այն տարիներին այդ սրճարանի տեղը նշելու ժամանակ հենց «Շորն ու Շորշորին» էին հիշում։

2011-ին Երեւանի քաղաքապետարանը որոշեց կասեցնել սրճարանի գործունեությունը, դե իսկ սեփականատերն էլ իր հետ տարավ Արմենակ Վարդանյանի այդ հետաքրքիր գործը։

Քանդակի անունն իսկ արդեն կհուշի, որ դրա հիմքում Համո Բեկնազարյանի 1926 թվականին նկարահանած «Շորն ու Շորշորը» կատակերգություն էր։ Այն պատմում էր ծույլ ու հարբեցող երկու ընկերների մասին, որոնցից մեկը բոյով էր, մյուսը՝ կոլոտ։ Արդեն տասը տարի է այդ արձանը հանրության աչքից հեռու է։ Հուսանք, որ «Շորն ու Շորշորը» մի օր կկարոտեն երեւանցիներին ու կվերադառնան՝ տեղ գտնելով Երեւանում։

Ճիշտ այնպես, ինչպես այս արձանի հեղինակի՝ Արմենակ Վարդանյանի հոր՝ քանդակագործ Երեմ Վարդանյանի «Մովսես Խորենացու» արձանն է տեղ գտել Մատենադարանի մոտ։

Քանդակագործ Վարդանյանների գերդաստանի անդամների մասին հետաքրքիր այլ պատմությունները կլսեք այս հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button