ԿարևորՄշակույթ

100-ամյա թանգարանի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում մեկնարկում է վավերագրեր նախագիծը

Հայաստանի ազգային պատկերասրահում 100-ամյա թանգարանի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում մեկնարկում է վավերագրեր նախագիծը:

Այսուհետ հնարավորություն ունենք ծանոթանալու թանգարանի Հուշաձեռագրային բաժնում պահվող արժեքավոր նյութերին, որոնց մեծ մասը կհրապարակվի առաջին անգամ:

Դրանց թվում են ձեռագիր աշխատություններ, նոթատետրեր, նամակներ, բացիկներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հեղինակային աշխատանքներ, հոդվածներ պարբերական մամուլից:

Հայաստանի ազգային պատկերասրահի Հուշաձեռագրային բաժնում պահվում է անվանի ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մանկավարժ Վարազդատ Հարությունյանի դիպլոմային աշխատանքը (1937), որտեղ ներկայացված է Պետական կերպարվեստի թանգարանի նախագիծը։

Ցուցադրել ավելի
Back to top button