Սպասում

Մտածում էի՝ էլ երբեք նրան չեմ տեսնի. Անի․ «Սպասում»

Պատերազմից շատ օրեր էին անցել։ Մի գիշեր՝ ժամը երեքին, Անիին արթնացրեց սկեսրոջ ձայնը՝ անակնկալ կա։ Հինգ ամսական հղի էր այդ ժամանակ, մտածեց` կամ երազ է տեսնում, կամ սկեսուրն է կատակում:

Բայց ձայնը համառում էր՝ արթնացի՛ր: Քայլերը Անիին տարան հյուրասենյակ. ոչ մի անակնկալ էլ չտեսավ, շրջվեց դեպի միջանցք ու… տեսավ Միքայելին՝ ծերացած, մորուքով(մորուք չէր սիրում պահել, միշտ խնամքով սափրվում էր)։ Այդ պահին Անին հասկացավ, որ Միքայելը տուն էր վերադարձել:

Հայաստանում ինչպես շատ ու շատերի, այնպես էլ Անիի համար սեպտեմբերի 27-ը սահմանագիծ է իր երկու կյանքերի միջև:

Back to top button