Մասնագիտություն

Ճիշտ միտք, արագ կողմնորոշում. այստեղ կռիվն անխուսափելի է․ «Մասնագիտություն»

Ճիշտ մտածել և արագ կողմնորոշվել. այս մարզաձևի հիմնական պահանջներից է։ Խոսքը շախմատի մասին չէ, եթե ձեր մտքով առաջինը դա անցավ։ Խոսքն աշխարհի հնագույն մարզաձևերից մեկի` բռնցքամարտի մասին է։

Չափազանց հետաքրքիր, սիրված, դիտարժան, բարդ և, իհարկե, վտանգավոր. այսպես կարող ենք բնորոշել այս մարզաձևը։ Վերը նշվածներից բացի լավ բռնցքամարտիկի հատկություններից են նաև ֆիզիկական բարձր պատրաստվածությունը, ճարպկությունը, ճկունությունը, ճիշտ մարտավարություն մշակելու կարողությունը, աշխատասիրությունը, մեծ կամքի ուժը, մրցակցին կանխատեսելու և բռնցքամարտի տեխնիկան ու մարտավարությունն անընդհատ կատարելագործելու ունակությունը։

Իհարկե` լավ բռնցքամարտիկներից ակնկալվող պահանջները կարելի է շարունակել, ու դրան զուգահեռ այս մարզաձևով զբաղվողները կարող են ձեռք բերել տոկունություն, քաջություն, կամք, նվիրվածություն, համառություն, կամային այլ հատկություններ, կկարողանան նաև կառավարել հույզերը, հպարտորեն ընդունել սեփական պարտությունը և, որ ամենակարևորը, ճիշտ գնահատել հաղթանակը։ Զրույց Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի հետ։

Back to top button