ԿարևորՀասարակություն

Ի՞նչ են կարդում երիտասարդները

Հայաստանի ազգային գրադարանը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է ամենապահանջված գրքերի տասնյակը: Այս անգամ փորձել են հենց ընթերցողներից պարզել՝ ինչու հենց այդ գիրքը…

Եվ այսպես.

Մարկ  Արեն, «Քառյակը»

-Փորձությունների հաղթահարման բազում օրինակներ. Ընկերության և նվիրումի, անսահման հավատարմության մասին է… Բավարար պատճառներ՝ գիրքը մեկ շնչով կարդալու համար.

Ստենդալ, «Կարմիրն ու սևը»

— Վտանգավոր է խոստովանություններ անել ամուսնուն, որը վերջիվերջո կնոջ տերն է:- Ուզում էի հասկանալ, ես իսկապե՞ս կնոջս տերն եմ, բայց այդպես էլ չհասկացա։

Բրեմ  Սթոքեր, «Դրակուլա»

-Ես մի բան կասեմ՝ Վլադ 3-րդը հրեշ էր, թե՞ պարզապես դաժան առաջնորդ. այս հարցի պատասխանը երբեք էլ չենք իմանան, սակայն գիրքը մեզ հնարավորություն է տալիս ինքներս որոշենք՝ հավատալ նրա մասին հյուսված պատմություններին, թե ոչ:

Արամ Պաչյան, «Օվկիանոս»

Իսկ ո՞վ չի սիրում Արամ Պաչյանին։ Մեր կուրսում բոլորն են կարդացել Պաչյան։

Խավիեր Մարիաս, «Այնքան սպիտակ սիրտը»

-Որոշել եմ ամուսնանալ…

Ակսել Բակունց, «Երկեր»

-Հանձնարարված գրականության ցանկից…

Միխայիլ   Բուլգակով, «Վարպետը և Մարգարիտան»

-Կասեմ մի բան. Բուլգակովը ճիշտ էր. Երբեք չպետք է խոսքի բռնվել անծանոթ մարդկանց հետ։

Ֆյոդոր Դոստոևսկի, «Ապուշը»

— Մեծահասակ մարդիկ չգիտեն, որ երեխաները կարող են լավագույն խորհուրդը տալ՝ նույնիսկ ամենադժվար պահերին: Ի դեպ, գրքի նոր թարգմանությունը շատ տպավորիչ է։

Հերման Հեսսե, «Սիդհարթա»

-Եթե ուզում ես ինքդ քեզ ճանաչես, հասկանաս, թե ինչի ես դու հավատում, պետք է անպայման կարդաս  Հեսսե։

Արփի  Ոսկանյան, «Չի վաճառվում»

-Հետաքրքիր էր՝ էլ ինչը չի վաճառվում…

Back to top button