ԿարևորՀասարակություն

Բելգիացի սենատորը ԵԱՀԿ ԽՎ նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

Ադրբեջանում հայ գերիների և ռազմագերիների հարցը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային լիագումար նիստի ժամանակ բարձրացրել է Ֆլամանդացի խորհրդարանական և Բելգիայի Սենատի անդամ Մարկ Դեմեսմայքերը, հայտնում է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD):

«Ես անհանգստացած եմ տեղեկություններից՝ Ադրբեջանում 200-ից ավելի հայ գերիների և ռազմագերիների մասին: […] Հաղորդագրություններ կան հայ գերիների և ռազմագերիների խոշտանգումների, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական, և նվաստացման մասին, որոնք հաճախ տպագրվում են ինտերնետում», — ասել է օրենսդիրը:

«Կարող ենք խոսել հայ պատանդների նկատմամբ միջազգային հումանիտար իրավունքի շարունակական խախտման մասին, և պնդում ենք, որ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ-ն այդ հարցով անհապաղ զբաղվեն», — ասել է Դեմեսմաեկերը:

Back to top button