ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը հիասթափված է միջուկային ծրագրի շուրջ հանդիպումից հրաժարվելու Իրանի որոշումից

ԱՄՆ-ը հիասթափություն է հայտնել 2015 թվականի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը վերակենդանացնելու նպատակով ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու հրավերն Իրանի կողմից մերժում ստանալու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը հասկացրել է, որ պատրաստ է վերսկսել լուրջ դիվանագիտական աշխատանք այս հարցի շուրջ:

«Չնայած մենք հիասթափված ենք Իրանի պատասխանից, այնուամենայնիվ պատրաստ ենք նորից լուրջ դիվանագիտական աշխատանք իրականացնել՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայն ստանձնած պարտավորությունները վերակենդանացնելու համար», — ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:

Նրա խոսքով, Վաշինգտոնը շուտով քննարկումներ է անցկացնելու 5 + 1 ձևաչափով: Այս նկատի ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ պետություններին` ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Մեծ Բրիտանիա, ինչպես նաեւ Գերմանիա:

Back to top button