ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն գերիների հայրենադարձությունը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հարցը կքննարկի փակ նիստում

Այսօր ԱԺ նիստում «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը քվեարկությամբ՝ 110 կողմ, 0 դեմ, որոշվել է քննարկել փակ նիստում: ԱԺ պատգամավորների 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել էր հարցի քննարկումն իրականացնել փակ նիստում:

Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:

Back to top button