ԿարևորՀասարակություն

#Տուրիզմ_ռեստարտ_2021` տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողով Լոռու մարզում

Լոռու մարզից մեկնարկել է #Տուրիզմ_ռեստարտ_2021  օֆլայն և անվճար կոնֆերանսների շարքը: Ծրագիրը կյանքի է կոչվել Լոռու մարզպետարանի աջակցությամբ և One Way ընկերության նախաձեռնությամբ:

Կոմիտասի անվան արվեստի դպրոցը համախմբել է մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին ու կազմակերպություններին: Համաժողովին մասնակցել են նաև Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Լոռու փոխմարզպետը, հանդես գալով ողջույնի խոսքով,  շեշտել է՝ զբոսաշրջության զարգացումը մարզի համար առաջնահերթություն է, իսկ Լոռին՝ մեծ պոտենցիալ: Գոռ Ասրյանը մարզի ղեկավարի և իր անունից վստահեցրել է՝ մարզպետարանը քայլեր է ձեռնարկում տուրիզմի զարգացմանը նպաստելու և Լոռու մարզի զբոսաշրջային պոտենցիալը նպատակային օգտագործելու համար:

Տուրիզմի ներկայացուցիչները ներկայացրել են  իրենց փորձը, խոսել են տուրիզմի զարգացման հեռանկարների և առկա հնարավորությունների մասին:

Ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես  ճգնաժամային իրավիճակից հետո վերսկսել աշխատել նոր տեմպով ու եռանդով, ձեռք են բերվել նոր կապեր: Քննարկվել են համագործակցության հետագա հնարավորությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button