ԿարևորՀասարակություն

Հակոբ Արշակյանը «Ալ Արաբիա»-ի եթերում քննարկել է հայաստանյան ներքաղաքական և տնտեսական իրավիճակը

«Ալ Արաբիա» հեռուստատեսության եթերում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը քննարկել է  Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Նա այս մասին գրառում է արել ֆեյսբուքի իր էջում:

«Մասնավորապես անդրադարձ կատարվեց հետևյալ կետերին՝

— Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը. 

— Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են, և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով. 

— ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով՝ համաձայն ՀՀ Սահմանադրության. 

— Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին ի պատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը ձգձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի. 

— Նշեցի նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն ռեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները. — Տնտեսական իրավիճակի մասով խոսեցի վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրոբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին»,- գրել է նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button