ԿարևորՀասարակություն

Կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ ենք նախաձեռնել. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է կենսաթոշակային ոլորտում նախատեսվող կարևորագույն փոփոխությունների մասին:

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝

  • Նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։
  • Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։
  • Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից։
Ցուցադրել ավելի
Back to top button