Սփյուռքի ձայնը

«Լա Սկալա»-ից մինչև Երևանի օպերային թատրոն. Գեղամ Գրիգորյանի մասին․ «Սփյուռքի ձայնը»

Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը Խորհրդային Միությունում այն բացառիկ երջանիկներից էր, որին արտասահմանում` Իտալիայում սովորելու հնարավորություն էր տրվել։

Սա նաև լավագույն հնարավորությունն էր տաղանդավոր երգչին հանրահռչակելու խորհրդային սահմաններից դուրս։ Լատվիայի «Արևիկ» ռադիոկայանի մեր գործընկերները` Հասմիկ Նուրիջանյանն ու երաժշտագետ Րաֆֆի Խարաջանյանը անդրադարձել են տաղանդավոր օպերային երգչի ծննդյան 70-ամյակին։

Հայաստանի ժողովրդական արտիստ, Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանն առաջին բեմելը եղել է 20 տարեկանում, իսկ 21 տարեկանում մենահամերգով մեկնել է Բեռլին։ 1978-թ․ին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfezionamento Artistico) և դարձել աշխարհի այն չորս երգիչներից մեկը, որոնց հրավիրել են աշխատանքային պրակտիկան անցնել «Լա Սկալա»-ում։

«Արևիկի» գորընկերները վերհիշում են Գեղամ Գրիգորյանի Իտալիայում ուսանելու տարիների ու այն ճակատագրական հանդիպումներից մեկի մասին, որը նրա համար եվրոպական շրջագայությունների և հանրահռչակման ուղին գծեց:

Խոսքը՝ լիտվիացի օպերային երգիչ Վիրգիլյուս Նորեյկայի մասին է, որը լսելով Գեղամ Գրիգորյանին, նրան հրավիրում է Վիլնյուս։

Ուսանելու տարիներին արդեն Փարիզում գլխավոր դերում հանդես է գալու Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերայի ռադիո-համեգին: Լատվիայի «Արեւիկ» ռադիոկայանի հաղորդման ընթացքում հնչում են հետաքրքիր փաստեր ու կարծիքներ Գեղամ Գրիգորյանի եւ արտիստական, եւ անձնական կյանքի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button