ԿարևորՔաղաքական

Ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել հանդիպել. Մարուքյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է հանդիպել և քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առկա հարցերը, Մարուքյանն ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել է հանդիպել, քննարկել այն ամենը, ինչի մասին խոսվել է: Ես համաձայնել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,- ասել է Մարուքյանը:

Մարուքյանը նաև ասել է, որ պահանջում է, որ վարչապետը հրապարակի ապացույց իր այն խոսքերի, թե ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարում է Սերժ Սարգսյանի հրամանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button