ԿարևորՀասարակություն

Երևանի մետրոպոլիտենն այս տարի նշում է իր 40-ամյակը

Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը։ Այն գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թվականը:

1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով:

1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:

Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների, 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության:

Ցուցադրել ավելի
Back to top button