ԿարևորՀասարակություն

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են պետություն-բիզնես-սփյուռք շղթային առնչվող հարցեր

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են պետություն-բիզնես-սփյուռք շղթային առնչվող հարցեր:

Գործարար համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են Ռուսաստանում իրենց գործունեությունը, ասոցիացիայի նպատակներն ու առաքելությունը: Գլխավոր հանձնակատարն իր կողմից ներկայացրել է գրասենյակի 2021-ի ծրագրերը: Զրույցի հիմնական թեման էր Հայաստանի համագործակցությունը սփյուռքի, մասնավորապես՝ գործարար կազմակերպությունների հետ, առկա խնդիրներն ու բացերը:

Զարեհ Սինանյանը կարևորել է ասոցիացիայի գործունեությունը, ինչպես նաև հետագա սերտ համագործակցության հույս է հայտնել:

Ցուցադրել ավելի
Back to top button