Միջազգային

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին մեղավոր է ճանաչվել

Ֆրանսիական դատարանը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել դատավորին կաշառելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, հաղորդում է Ռոյթերսը։

Սարկոզին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման (երկուսը՝ պայմանական, մեկ տարի՝ բանտային կալանք)։

Ըստ գործի նյութերի, 2014 թվականին Սարկոզին իր փաստաբանի միջոցով փորձել է ազդել այն ժամանակ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերի վրա և տեղեկություններ ստանալ իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի վերաբերյալ:

Տեղեկությունների դիմաց Ելիսեյան պալատի նախկին ղեկավարը Ազիբերին բարձր պաշտոն է խոստացել Մոնակոյում։

Back to top button