ԿարևորՔաղաքական

Լիտվայի ԱԳՆ «Պահապան հրեշտակը» ծածկված է Հայաստանի դրոշով․ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից ուժի մեջ է մտել

Լիտվայի Արտաքին գործերի նախարարության «Պահապան հրեշտակը» ծածկված է Հայաստանի դրոշով, քանի որ այսօրվանից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

«ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է Հայաստանին բերել ժողովրդավարության և օրենքի գերակայության ավելի բարձր չափանիշեր, բարենպաստ միջավայր բիզնեսի հհամար»,-շնորհավորական ուղերձում ասել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Առնոլդաս Պրանկկևիչուսը:

«Դա տոնակատարության առիթ է Լիտվայի համար: Քանի որ մենք միասին ավելի ուժեղ ենք»,-նշել է նա:

Back to top button