Խճանկար

Քույրերի օժիտի, շվեդ զբոսաշրջիկի և Շուշիում «իրար գտած» 150-ամյա գորգի մասին․ «Խճանկար»

Հարյուր տարի առաջ Արցախի Տող գյուղի մի ընտանիքում որոշվեց ծաղկագորգը օժիտ տալ։ Բայց գորգը մեկն էր, աղջիկները՝ երկուսը։

Ու որոշեցին այդ մեծ գորգը բաժանել հավասար երկու մասի։ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Աստածատրյանը տարիներ առաջ քույրերից մեկի ժառանգներից գնեց գորգի մի կեսը։ Երկրորդ կեսը փնտրեց ողջ Արցախով մեկ։

Գտավ՝ Երեւանում, մի գորգավաճառի մոտ, որից մի շվեդ զբոսաշրջիկ էր այն ցանկանում գտնել։ Այդպես երկար տարիներ իրարից բաժանված գորգի մասերը գտան իրար։

Այսօր 150-ամյա այդ գորգը կարելի է տեսնել Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Այն չեն նորոգել, այլ միայն կարել են իրար։

Ճարտարապետության թանգարանում այսօր պահ են տրված Շուշիի գորգերի թանգարանի մոտ 70-ից ավելի նմուշներ։ Մի այդքանն էլ հանգրվանել է Հայաստանի պատմության թանգարանում։ Դրանք Վարդան Աստածատրյանին հաջողվել է մեծ դժվարությամբ հասցնել Հայաստան։

Եվ այժմ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանում բացված ցուցահանդեսին կարելի է ոչ միայն տեսել Շուշիի թանգարանի գորգերը, այլեւ ծանոթանալ նրանց հետ առնչվող հետաքրքիր պատմություններին։

Ցուցադրել ավելի
Back to top button