ԿարևորՀասարակություն

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն ավարտվեց երթով դեպի ՀՀ նախագահի նստավայր

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Բաղրամյան պողոտայում եզրափակվեց երթով՝ դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ աջակցություն հայտնելու Արմեն Սարգսյանին:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ նշեց, որ պայքարի ընթացքում առջևում շատ աշխատանք կա կատարելու:

«Այսօր ժողովուրդն է այստեղ: Ժողովուրդն է, որ պետք է վերականգնվի, նվաճի Արցախը, իր հզորությունը ցույց տա: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք նախկինը, մենք ավելի բարձր մակարդակի պետք է հասնենք: Պետք է վերածնվենք նոր մակարդակով՝ ձգտելով մեծ գաղափարների»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկությունը ՀՀ վարչապետը կրկին ուղարկել է ՀՀ նախագահին, ով եռօրյա ժամկետում որոշում պետք է կայացնի:

«Հետո հարցն անցնելու է Սահմանադրական դատարան: Մենք պետք է կանգնած լինենք, որպեսզի այս կառույցն ամուր ձևով պահպանի մեր ժողովրդի, մեր ազգի շահերը: Դա մեզնից է կախված»,- ասաց Վազգեն Մանուկյանը: Շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ շարունակելու են մնալ Բաղրամյան պողոտայում:

 «Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Բաղրամյան պողոտայում մարտի 3-ին՝ ժամը 16։00-ին։«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն ավարտվեց երթով դեպի ՀՀ նախագահի նստավայր

Ցուցադրել ավելի
Back to top button