ԿարևորՀասարակություն

Լեհ քաղաքական գործիչն առաջարկում է իրեն փոխանակել հայ ռազմագերիների հետ

Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Թոմաշ Լեխ Բուչեկը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ առաջարկելով իրեն փոխանակել հայ գերիների հետ:

«Հանուն հավիտենական ճշմարտության, հավատքի և ուրիշի հանդեպ սիրո: Հանուն հումանիզմի ես առաջարկում եմ նախագահին, որ ես՝ Թոմաշ Լեխ Բուչեկս, փոխանակվեմ Ադրբեջանում պատերազմում գերեվարված, խոշտանգված հայ ռազմագերիների հետ՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պայմանով », — գրել է Բուչեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button