ԿարևորՀասարակություն

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափում: ՏԱԱՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեկ՝ աշխատանքային խմբի 3-րդ հանդիպման ավարտից հետո հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը եռակողմ աշխատանքային խմբում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչն է:

ՌԴ փոխվարչապետն ասել է, որ աշխատանքային խումբը քննարկել է տրանսորտային ու տնտեսական կապերի ոլորտում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետի խոսքով, հանդիպման ընթացքում կողմերի իրավասու մարմիններին առաջարկվել է փոխադրումների իրականացման համար կատարել ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերի գույքագրում:

Ինչպես նշել է Օվերչուկը, աշխատանքային խումբը որոշում է կայացրել ավարտել զեկույցի նախագիծը, որը նախատեսված է նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցուցակի և ժամանակացույցի վերաբերյալ ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախորդ հանդիպումները տեղի են ունեցել հունվարի 30-ին և փետրվարի 12-ին:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:

Back to top button