ԿարևորՄշակույթ

Ներկայացման նոր ձևաչափ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Անտոն Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» ոդևիլների հիման վրա նկարահանված հեռուստաներկայացումը, որը հանդիսատեսի դատին է հանձնվել մեծ էկրան տարբերակով։ Նկարահանումները տեղի են ունեցել Վանաձորում և Ձորագյուղում։

Ընդգրկված են թատրոնի երիտասարդ դերասաններից Արման Սաքանյանը, Մարիամ Ղևոնդյանը, Վահրամ Խառատյանը, Տաթև Պետրոսյանը, Թաթուլ Բոստանչյանը և Էդգար Բարսեղյանը։ Ռեժիսորն է Արեն Օսիպյանը։ Բեմադրող օպերատոր՝ Արսեն Շահնազարյան, երկրորդ օպերատոր՝ Արամ Սիրականյան։

Նկարահանումները կատարվել են կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ ժամանակներում, հեռուստաներկայացումը պատրաստ պետք է լիներ արդեն սեպտեմբերին, բայց Արցախյան երրորդ պատերազմը դադարեցրել էր ամեն ինչ, այդ թվում և այս ներկայացումը։

Սա նոր ձևաչափ է, այս անգամ հանդիսատեսը գալու է թատրոն և դերասաններին տեսնելու է ոչ թե բեմի վրա, ինչպես սովորաբար, այլ էկրանին։

Ցուցադրել ավելի
Back to top button