ԿարևորՀասարակություն

ԵՄ-Հայաստան համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. Ջուզեպ Բորել

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այն  վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։

Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության  և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպատում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները

 «Մեր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում  այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝հաղորդելով ուժեղ ազդակ առ այն, որ ԵՄ-ը և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին:  Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ»,-նշել է Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը:

«Հայաստանի համար դժվար ժամանակներ են, այդուհանդերձ, Եվրոպական միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին: ԵՄ-Հայաստան երկկողմ համաձայնագրի կիրարկման ուժի մեջ մտնելը՝ մարտի 1-ից մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործակցությունը տնտեսության, կապի, թվայնացման և կանաչ վերափոխման՝ որպես գերակա ոլորտների խթանման ուղղությամբ, որից կշահեն քաղաքացիները և՝ դրանք են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման և երկարաժամկետ դիմակայման բանալին։ Ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքը առանցքային են»,-նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին՝ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ մտել 2018-ի հունիսի 1-ից: Այդ ժամանակվանից կայուն կերպով զարգանում են Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ համագործակցության լայնությունն ու խորությունը: 2020-ի դեկտեմբերի 17-ին, ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 3-րդ հանդիպման ընթացքում, Եվրոպական միությունն ու Հայաստանը վերահաստատեցին ՀԸԳՀ-ն լիովին իրականացնելու համար իրենց լիակատար հանձնառությունը։

Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արդիականացման համար, մասնավորապես` օրենսդրական շրջանակը ԵՄ նորմերին մոտարկելու միջոցով։ Այն ներառում է բարեփոխումներ օրենքի գերակայության և մարդու իրավունքների  նկատմամբ հարգանքի ոլորտներում, մասնավորապես` անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև պետական հաստատությունների պատասխանատվության ու արդյունավետության բարձրացմանն և կայուն, ներառական զարգացմանը նպաստող պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումներ:

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից՝ մարտի 1-ից համագործակցությունը կամրապնդվի այն ոլորտներում, որոնք մինչ օրս չեն կիրառվել Համաձայնագրի ժամանակավոր կիրառման դրույթների ներքո: Եվրոպական միությունը պատրաստ է և ակնկալում է էլ ավելի սերտ համագործակցել Հայաստանի հետ Համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացման ուղղությամբ՝ ի շահ փոխադարձ հետաքրքրությունների և ի նպաստ մեր հասարակությունների և քաղաքացիների:

Ցուցադրել ավելի
Back to top button