ԿարևորՀասարակություն

Գլխավոր շտաբը կամ ԶՈՒ որևէ այլ ստորաբաժանում նոր հայտարարություն չի տարածել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տելեգրամյան մի շարք անհայտ ալիքներ շարունակում են կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություններ շրջանառել։

Նմանօրինակ կեղծ տեղեկություններից է այն լուրը, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները և հրամանատարական կազմը միացել են գլխավոր շտաբի հայտարարությանը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ շրջանառվող այս լուրը հավաստող որևէ հայտարարություն չի եղել։  Տարբեր անձանց կողմից տարածվող նմանօրինակ լուրերը անհիմն են և մանիպուլյատիվ։

Back to top button