ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ը պատրաստ է մարդասիրական առաքելություն ուղարկել Արցախ

ՄԱԿ-ի միջգերատեսչական անկախ մարդասիրական առաքելությունը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնել Լեռնային Ղարաբաղ և հակամարտությունից տուժած հարակից շրջաններ: Այս մասին Նյու Յորքում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

Նրա խոսքով ՝ ՄԱԿ-ն այս տեղեկատվությունն արդեն փոխանցել է բոլոր շահագրգիռ կողմերին:

«Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը, Փախստականների գրասենյակը և ՄԱԿ-ի այլ գործակալություններ կապի մեջ են շահագրգիռ բոլոր կողմերի հետ` հստակեցնելու համար նախատեսված առաքելության առանձնահատուկ պարամետրերը և դրա ժամկետները», — ասել է Դյուժարիկը:

Ըստ նրա՝ հարցի վերաբերյալ վերջին անգամ պաշտոնական տեղեկատվությունն ուղարկվել է փետրվարի 19-ին:

ՄԱԿ-ի պաշտոնյաները նախատեսում են տեղում գնահատել հումանիտար իրավիճակը և ուսումնասիրել բոլոր ներքին տեղահանված անձանց «անվտանգ և կամավոր վերադարձի» պայմանները:

«Կոչ ենք անում բոլոր համապատասխան շրջանակներին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի մարմինների հետ` ապահովելու համար նրանց անկաշկանդ և արագ հասանելիությունը՝ նման առաքելություն իրականացնելու համար, որը հիմնված կլինի բացառապես մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքների վրա»,- ասել է Դյուժարիկը:

Ցուցադրել ավելի
Back to top button