Ստարտափ Հայաստան

Ճանաչենք հայկական արվեստը մեզ շրջապատող իրերի միջոցով․ «Ստարտափ Հայաստան»

Բիզնես գաղափարը հայկական մանրանկարչությանը նոր շունչ է տալիս

Որքան էլ տարօրինակ, բայց փաստ է՝ գործարար Սեդան էլ, Գոհար Չատյանն էլ բիզնես գիտելիքներ չունեն, ավելին՝ երկուսն էլ կարծում են, որ իրենք ընդհանրապես բիզնեսի մարդ չեն, բայց կարողացել են ինքնուրույն բիզնես գաղափար մշակել։

Մատենադարանի աշխատակիցները տարիների ընթացքում հասկացան, որ հայ մանրանկարչությանը, որքան էլ ցավալի է, ծանոթ չենք և որպես հարցի լուծում որոշեցին բիզնես գաղափարը կառուցել հենց սրա վրա։

Միտքն առաջացավ, թե ինչպե՞ս պետք է հայ մանրանկարչությունը մտներ հայի կենցաղ։ Որոշվեց, որ պետք է նկարվի այն ամենի վրա, ինչը մարդիկ կենցաղում շատ են օգտագործում։ Նախ, որ աչքը տեսնի և սովորի, հետո, տեսնելով անսովոր իրերը, մարդիկ հետաքրքրվեն, թե ինչ է նկարված. այդպես հայ մանրանկարչությունը որոշ չափով ճանաչելի կդառնա։

Թիմում աշխատում են Սեդայի և Գոհարի գաղափարակիցները։ Նրանց համար գումարն առաջին տեղում չէ, կա նպատակ` հայ մանրանկարչությունը հայտնի դարձնել։ Երկուսն էլ ցավով են նշում, որ չեն կարողանում ըստ կատարած աշխատանքի ծավալի վճարել նկարողներին, բայց գաղափարն ու նպատակն ավելի կարևոր են։

Ապագայում նախատեսում են խանութ բացել, որտեղ կլինեն ազգային դրոշմ կրող ապրանքներ և, իհարկե, ամենակարևորը՝ աղջիկների բոլոր նպատակներն ու երազանքները կապված են Հայաստանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button