ԿարևորՄիջազգային

Ֆրանսիան հանդես է գալիս Հայաստանում երկխոսության հաստատման օգտին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին երկխոսելու կոչ է արել՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար։

«Ֆրանսիան հանդես է գալիս այս երկրում երկխոսության հաստատման օգտին, որը հիմնված է ՀՀ նախագահի (Արմեն Սարգսյան) և վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) օրինականության վրա … ստեղծել ավելի հանգիստ իրավիճակ դժվարին ժամանակներ անցած երկրում»,-այս մասին ասել է Լե Դրիանը՝ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հայկական ժողովրդավարությունը պետք է դիմակայի», — Agence France-Presse- ի փոխանցմամբ նշել է ֆրանսիացի նախարարը:

Back to top button